Քամու հետևանքով Ախուրյանում պատուհան է պոկվել
Ambion.news-ի տեղեկություններով
Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցի 1/4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ուժեղ քամու հետևանքով պոկվել է պատուհանը։
Դեպքի վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ին մանրամասներ է հայտնել բնակարանատերը․
«Նոր տուն եկա ու տեսա էս վիճակը․ քամուց 4-րդ հարկի մեր լուսամուտը պոկվել էր։ Լավ է՝ տանը մարդ չի եղել ու մարդու բան չի պատահել», – ասաց նա։
