Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ գոհ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից փոխադարձ պաշտպանական համաձայնագրի ստորագրումից։
«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս վերջապես ստորագրեցին Մեքքայի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը»,— գրել է նա սոցիալական հարթակում։ Թրամփի խոսքով՝ այս համաձայնագիրը ցույց է տալիս Մերձավոր Արևելքի երկրների միասնությունը, իսկ երեք երկրների քայլը նշանակալի, համարձակ և կարևոր է։
