Ինդոնեզիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի Ֆլորես կղզու ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումը արձանագրվել է ժամը 00:46 UTC-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Էնդե քաղաքից 46 կիլոմետր հյուսիսաարևմուտք, որը 70 000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։ Օջախի խորությունը կազմել է 35 կիլոմետր, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
