Խոր Վիրապ տանող ճանապարհին «Ֆորդ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա 2 վիրավոր

Օգոստոսի 12-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում դեպի Խոր Վիրապ տանող ճանապարհին 48-ամյա Լիլիթ Ա.-ի վարած «Ֆորդ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանին ու տապալել այն, ապա հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Share This