Հայկական բարբառները տեղափոխվում են iPhone-ի ստեղնաշարմ

Շուտով iPhone-ների օգտատերերը հնարավորություն կունենան իրենց հաղորդագրություններն ու գրառումները գրել ոչ միայն գրական հայերենով, այլև հայկական տարբեր բարբառներին հատուկ բառերով։

Նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանը նոր գաղափար է մշակել իր «iBuben Keyboard» հավելվածի համար՝ հայկական բարբառները ներառելով ստեղնաշարում՝ «Բառային կանխատեսումներում»։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր մարդ կկարողանա գտնել իրեն հարազատ ու «սրտի» բարբառը։

«Խոսում էի ընկերոջս հետ, պատմում էի իմ գաղափարների մասին։ Նա առաջարկեց «iBuben Keyboard»-ում ավելացնել Լոռվա բարբառը։ Դրանք հատուկ բառեր են, որոնք կարելի է լսել միայն Լոռվա մարզում։ Առաջարկը հավանեցի, ու առաջին բանը, որ անցավ մտքովս, Արցախի բարբառի ինտեգրումն էր։ Պետք է անպայման սկսել Արցախից, հետո անցնել Լոռվա ու Շիրակի բարբառներին»,– Ambion.news-ի հետ զրույցում պատմել է Ալբերտ Հարությունյանը։

Share This