«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի որդին՝ Ֆելիքսը, դարձավ 12 տարեկան
Դերասան Գոռ Հակոբյանը շնորհավորել է որդու՝ Ֆելիքսի ծննդյան 12-ամյակը՝ ինստագրամում հրապարակելով նրա լուսանկարն ու գրառումը։ «Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, իմ աշխարհ։ Դու այնքան ուժեղ ես, որ ամեն ինչ հրաշալի է լինելու»։
Հիշեցնենք, որ նրա մոտ ախտորոշվել էր Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Այս պահին նա բուժում է ստանում Գերմանիայում։
