Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքներ․ մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ
ՀՀ գլխավոր դատախազը այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ։
Այցի ընթացքում գլխավոր դատախազը տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին, առկա իրավիճակին և ապամոնտաժումից հետո տարածքների հետագա օգտագործման ու պահպանության հետ կապված հարցերին։
Գլխավոր դատախազը Գեղարքունիքի մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված Սևանա լճի ափամերձ տարածքների օրինականության պահպանմանը, ապօրինի կառուցապատման դեպքերի կանխարգելմանն ու դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության ապահովմանը։
Հանձնարարականների կատարման ընթացքը, ըստ անհրաժեշտության, կլինի գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում։
