Դիմում եմ ԱԺ ՔՊ խմբակի պատգամավորներին…Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.

Տո …. էր (կետերի տեղում ով ինչ ուզում է՝ մտքում ավելացնի), դուք ո՞վ եք, որ պետք է վեր ընկնեք էդտեղ, հով ու զով նստեք, էն հողի ու քարի հետ կռիվ տվող մարդկանց հարկերով պուպուշ շորեր հագնեք, շպարվեք ու սիրունանաք ու գաք ամբողջ օրը հիմար օրակարգեր քննարկեք։

 

Լսեք, դուք հլը քննարկեք, թե ձեր վարչապետը, որպես երկրի առաջին դեմք, ինչո՞ւ ունի ապօրինի (իրենք են ասել, որ օրինական ամուսնացած չեն, ուստի երեխաները ապօրինի են համարվում) երեխաներ, ինչո՞ւ եք պղծում Սահմանադրությունը, ինչո՞ւ եք ոտնատակ տալիս հոգևոր արժեքները և ինչ իրավունքով եք դուք ամեն օր փորձում մեր մեջ կոտրել հավատքը։

 

Ուրեմն, եթե իմ կարծիքն եք ուզում լսել, ապա ես հեչ էլ դեմ չեմ, որ Սրբազաններն էլ, Վեհափառն էլ երեխա ունենան, ավելին՝ ձեռքս ճար լիներ, դա որպես պարտադիր պայման կառաջարկեի, թե չէ էս երկրում անարժեք, անդեմ, անսկզբունք կենդանիներն էնքան են բուծվել, որ արդեն խեղդում են որակին։

 

Բա էդ տեսակի չեզոքացման միակ ճիշտ ճանապարհը որակյալ գեների օգտագործումն է։

 

Գոնե պատկերացնո՞ւմ եք, ինչպիսին կլիներ մեր այսօրվա վիճակը, եթե Միքայել, Բագրատ սրբազանների նման մտածող, ապրող, արարող մարդիկ ոչ թե մեկը լինեին, այլ 10, այլ 20, 100 և այլն։

 

Չէ, չեք կարող պատկերացնել, այ բանսարկու բամբասանքչիներ, դուք դրանից հեչ բան չեք էլ հասկանում։

Հիմա լռե´ք ու խոսեք սահմանում կատարվողի մասին, բանակի , հիվանդանոցների ծայրահեղ ամենաթողության մասին:

 

Լավ թեմա եմ տվել, նիկոլական զոմբիներ և լատենտ նիկոլականներ, հարձակվեք ։

Ես հենց նոր մեղք գործեցի և մտորումներս բարձրաձայնեցի:

 

Մեղք գործեցի, բայց դե ես ոչ մեկին չէի խոստացել բացարձակ անմեղ լինել։

 

Աստված օգնական:

Share This