18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Դատական նիստը նախատեսված է օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (Արշակունյաց 24/1)։
Նշվում է, որ նիստերին շարունակվում են հետազոտվել «չապացույցները»։ Պնդվում է, որ մեղադրողները ներկայացնում են այլ անձանց օրինական զենքեր, որոնք կապ չունեն որևէ մեղադրյալի հետ, և պետությունը ծախսեր է կատարել դրանց փորձաքննության համար։
Պնդվում է, որ այս քայլերը միտված են 18 արդարներին ներկայացնել որպես վտանգավոր, քանի որ նրանց մոտից բավարար «վտանգավոր» իրեր չեն հայտնաբերվել։
