Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը
Իրավապահներն արդեն երրորդ օրն է՝ փորձում են հայտնաբերել Երևանի Հալաբյան փողոցում լքված նորածնի մորը։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս պահին մայրը դեռևս չի հայտնաբերվել, իսկ որոնողական և այլ անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են։
Նորածին աղջիկը հայտնաբերվել էր օգոստոսի 10-ին՝ Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ, թիթեղների տակ։ Երեխային տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Իրավապահները շարունակում են պարզել երեխայի մոր ինքնությունն ու դեպքի ամբողջական հանգամանքները։
