NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել

«Մինեսոտա Լինքսի» խաղացող Քայլա Մակբրայդը Բասկետբոլի կանանց ազգային ասոցիացիայում 3 միավորանոց նետումների ռեկորդ է սահմանել, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

«Դալաս Ուինգսի» դեմ հաղթական խաղում նա կատարել է 10 դիպուկ երեք միավորանոց նետում՝ վաստակելով 43 միավոր, ինչը օգնեց «Մինեսոտա Լինքսին» հաղթել 103:90 հաշվով։ Կանանց NBA-ում նախորդ ռեկորդը 9 դիպուկ նետումն էր։

Share This