Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Նույն նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ի, «ԳՕ ԷՆԷՐՋԻ» ՍՊԸ-ի, «ՌԵԼԱՔՍ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի և սեփականատեր Արման Գրիգորյանի գազամատակարարումը։

Օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 202, թիվ 227, Արմենակյան փողոցի թիվ 125 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների (մասնակի) և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Share This