Բացահայտիր Շիրակը – Ճգնավորի մատուռ 

Հառիճավանքի վանական համալիրի հարավարևմտյան մասում՝ ձորի եզրին, բնական մեծ ժայռաբեկորի վրա միայնակ կանգնած է ինքնատիպ «Ճգնավորի մատուռը»:

 

​ Ճարտարապետությունն ու պատմությունը

​Ժամանակի ընթացքում երկրաշարժերի և բնական գործընթացների հետևանքով ժայռաբեկորն անջատվել է մայր տարածքից և թեքվել դեպի ձորը՝ հուշարձանին տալով անհավասարակշիռ ու խորհրդավոր տեսք:

 

​Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ տանիք, իսկ միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից:

 

​Ըստ պատմական ավանդությունների և ուսումնասիրողներ Հ. Շահխաթունյանցի ու Ղ. Ալիշանի ենթադրությունների՝ այստեղ է գտնվում Հառիճավանքի ճարտարապետի գերեզմանը:

 

​Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, Հառիճավանքի հարավարևմտյան մասում:

 

 

Share This