Բացահայտիր Շիրակը – Ճգնավորի մատուռ
Հառիճավանքի վանական համալիրի հարավարևմտյան մասում՝ ձորի եզրին, բնական մեծ ժայռաբեկորի վրա միայնակ կանգնած է ինքնատիպ «Ճգնավորի մատուռը»:
Ճարտարապետությունն ու պատմությունը
Ժամանակի ընթացքում երկրաշարժերի և բնական գործընթացների հետևանքով ժայռաբեկորն անջատվել է մայր տարածքից և թեքվել դեպի ձորը՝ հուշարձանին տալով անհավասարակշիռ ու խորհրդավոր տեսք:
Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ տանիք, իսկ միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից:
Ըստ պատմական ավանդությունների և ուսումնասիրողներ Հ. Շահխաթունյանցի ու Ղ. Ալիշանի ենթադրությունների՝ այստեղ է գտնվում Հառիճավանքի ճարտարապետի գերեզմանը:
Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, Հառիճավանքի հարավարևմտյան մասում:
