ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։
Այս մասին Ambion.news-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում։
«Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա», – ասել է նա։
