«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել, հայտնում են լրատվականից։

«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:

 

Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։

Share This