Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։
Ըստ նախարարության դիրքորոշման՝ Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և չի թողնի անպատասխան իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունները։ Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՈւԶՈւ-ն հարձակվել է նշված նավի վրա։
Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի շաբաթ օրը առավոտյան հարձակման հետևանքով նավում տեղի ունեցած պայթյունից մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ըստ ԱԳՆ-ի՝ սա ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է և ագրեսիայի ակտ։
