Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ շուրջ 300 շահառուի համար, սակայն առայժմ 289-ն են ձեռք բերել իրավունք, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել պայմանագիր։

Առկա են նաև շուրջ 10 վկայագիր ստացած, սակայն գործընթացները չավարտած շրջանավարտներ և սաներ, ինչպես նաև 3 շահառու, որոնք դիմել են ժամկետանց և մերժվել։ Որոշմամբ կկարգավորվի բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը՝ այս խմբերի համար (շուրջ 21 շահառու)։

Հաշվի առնելով գների աճը և հիմնվելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թ. փետրվարի վերլուծության վրա՝ առաջարկվում է աջակցության չափը 6.3 մլն դրամից դարձնել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են նաև վկայագրերով բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Share This