Վրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողները
Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը տեղեկացրել է, որ հուլիսի 23-ի երեկոյից Վրաստանի մի քանի շրջաններում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում։ «Հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի», Alik.am-ի փոխանցմամբ նշել է գործակալությունը։
Հուլիսի 23-ի երեկոյից մինչև հուլիսի 24-ի առավոտը երկրի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այդ թվում՝ Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթի, Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի շրջաններում։
«Սպասվող առատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացման ու ակտիվացման», ասված է հաղորդագրությունում։
