ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է խարդախներից
ՀՀ ՆԳ նախարարությունը հայտնում է, որ խարդախները «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանում են բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզում քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։
Նշվում է, որ, չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության բազմիցս իրազեկումներին, այս մեթոդով շարունակում են արձանագրվել նոր տուժյալներ։
Նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին տալիս է հեռակա հասանելիություն, բանկային հավելվածների մուտք և գումարների հափշտակման հնարավորություն։ Մի ներբեռնեք առաջարկված ծրագրեր, մի տվեք կոդեր կամ անձնական տվյալներ, կասկածելի զանգը ընդհատեք ու դիմեք օպերատորի պաշտոնական կենտրոն։ Օպերատորները երբեք չեն պահանջում հեռախոսազանգով ներբեռնել հավելվածներ։
