Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող
Լևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում՝ արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում։
Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, իսկ դասականում գրավեց չորրորդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում նա վաստակեց 25 միավոր, իսկ երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին՝ 21 միավոր։
