Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը ԶԼՄ-ներին ասաց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քայլերը ուղղված են նաև Հայաստանի տնտեսության դեմ՝ մեկնաբանելով «իրանական գործը»։ «Սա ոչ միայն վրեժխնդրություն է, այլ նաև մարդկային արժանապատվության բացահայտ ոտնահարում»,— նշեց նա։

Նրա խոսքով՝ գործընթացը դուրս է իրավական դաշտից, փաստաբանի հեռացումն իրանցի գործարարների պահանջով օրենքի խախտում է, փորձ է արվում մեկուսացնել Երեմ Սարգսյանին, նման գործերը ՄԻԵԴ-ում փլուզվում են, պատճառները քաղաքական են։

Share This