Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրության բաժնում
Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը խոր ցավ է պատճառել նրա հարազատներին, ընկերներին և կրթական համայնքին։
Նարեկ Թորոսյանը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրության բաժնում։ Համալսարանում նա ճանաչված էր որպես նպատակասլաց, աշխատասեր և ակտիվ ուսանող, իսկ նրա անժամանակ մահը մեծ կորուստ է համալսարանական ընտանիքի համար։
Նարեկի հիշատակը հարգանքով են հիշում դասախոսներն ու համակուրսեցիները՝ ընդգծելով նրա մարդկային բարձր արժանիքներն ու մասնագիտական ձգտումները։
Խորին ցավակցություններ ենք հայտնում Նարեկ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։ Նրա հիշատակը վառ կմնա բոլորի սրտերում։
