ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներին
ՌԴ Պետդուման երկրորդ և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որով արգելվում է Ռուսաստանի քաղաքացիության կամ երկրում բնակության իրավունքի տրամադրումը այն միգրանտներին, որոնք Ռուսաստանում կամ արտերկրում կատարել են հանցագործություն և ունեն չմարված կամ չհանված դատվածություն։
Եթե նման հանգամանքը բացահայտվի արդեն բնակության թույլտվություն կամ ժամանակավոր կացության իրավունք ստացած անձանց մոտ, այդ փաստաթղթերը կչեղարկվեն։ Միաժամանակ օրենքը սահմանում է բացառություններ՝ ազատելով դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից։
Սահմանվել է նաև անցումային շրջան՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև Ուկրաինայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կազատվեն դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
