Հուլիսի 21-ին, ժամը 07:37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են նրան, ցուցաբերել համապատասխան օգնություն և ուղեկցել Գավառ։

Share This