Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ
Ղազախական «Ելիմայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը պարտությունից հետո («Ալաշկերտի» հետ՝ ընդհանուր 3:3, 11-մետրանոցներով՝ 5:6) նշեց, որ թիմը չդիմացավ լարվածությանը և ներողություն խնդրեց երկրպագուներից։
Նրա խոսքով՝ խաղը դարձավ իսկական թրիլլեր, մթնոլորտը հիասքանչ էր, սակայն ամեն ինչ վատ ավարտվեց իրենց համար։ «Ֆուտբոլը պատժում է»՝ ասաց Կարպովիչը՝ ընդգծելով ցավալի բաց թողնված գոլը ու հարվածաշարը, նշելով, որ մեղավոր չեն փնտրում և պատասխանատվությունը իր վրա է։
Կարպովիչը հավելեց, որ թիմը պետք է արագ վերականգնվի ներքին առաջնության համար և նորից անդրադառնա եվրագավաթներին։ Սա «Ելիմայի» առաջին եվրոպական մրցաշրջանն էր։ «Ալաշկերտը» դուրս եկավ երկրորդ փուլ և կհանդիպի «Կլուժին». խաղերը՝ հուլիսի 23-ին Երևանում, հուլիսի 30-ին Ռումինիայում։
