«Տանը մենակ 2» ֆիլմի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը մահացել է, նա 81 տարեկան էր

Իռլանդացի դերասանուհի, «Օսկար»-ի դափնեկիր Բրենդա Ֆրիքերը մահացել է 81 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է դերասանուհու գործակալը՝ նշելով, որ Ֆրիքերը կյանքից հեռացել է Դուբլինում՝ հիվանդությունից հետո։

Բրենդա Ֆրիքերը միջազգային ճանաչում ձեռք բերեց 1989 թվականի «My Left Foot» ֆիլմում խաղացած դերի համար, որի շնորհիվ արժանացավ «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Լայն հանրությանը նա հայտնի էր նաև «Տանը մենակ 2. Կորած Նյու Յորքում» ֆիլմում մարմնավորած Կենտրոնական զբոսայգու «Աղավնիների տիկնոջ» կերպարով։

Share This