Եղանակը Հայաստանում
Հուլիսի 17-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հյուսիս-արևմտյան քամու պոռթկումները կհասնեն 16-20 մ/վ, իսկ Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում երեկոյան քամին կուժեղանա՝ մինչև 15-18 մ/վ։
Հայպետհիդրոմետից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, քամին կհասնի 13-16 մ/վ։ Մայրաքաղաքում գիշերը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։
