Արտակարգ դեպք Գյումրիում․ 58 թաղամասի եկեղեցու բակում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, կա դանակահարված

Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքի 58 թաղամասի եկեղեցու բակում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կիրառվել է նաև դանակ։ Արդյունքում առնվազն մեկ անձ դանակահարվել է։

Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու շտապօգնության աշխատակիցները։ Տուժածը տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունն ու քննչական մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Share This