Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Հայաստանի շախմատային գեդերացիան հայտնում է՝ Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:
Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:
Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ:
