Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

 

«Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

 

Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։

 

Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր։

 

Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։

 

Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում։

 

Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

 

Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

 

«Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։

 

Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

 

Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

 

Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի  միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

 

«Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

 

«Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

 

Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Share This