Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավոր
Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX-9», «Jeep Renegade», «Nissan Almera» և «Opel Astra» մեքենաները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ 4 վիրավոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
