Հայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա

Հայ ծաղկարտադրողները Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին արագ վերակազմակերպում են լոգիստիկան։ Երևանն արդեն դիվերսիֆիկացրել է արտահանումները՝ առաջին խմբաքանակները ուղարկելով Լատվիա և Ուկրաինա ու մուտք ստանալով Նիդեռլանդների աշխարհի ամենամեծ ծաղկի բորսա, գրում է ֆոնտանկա.րու–ն։

Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը հայտնել է, որ Ռոյալ Ֆլորա Հոլանդը հունիսի 7-ին պաշտոնապես բացվել է հայ մատակարարների համար՝ ԵՄ աջակցության փաթեթի գործնական մասով։

Հայաստանը Լատվիա է ուղարկել 5500, իսկ Ուկրաինա՝ ավտոմոբիլային ճանապարհով 9500 ծաղիկ, սպասվում է երկրորդ խմբաքանակ։ Մոսկվայի միջոցառումները ուժի մեջ են մտել մայիսի 22-ին. ներմուծումը կասեցվել է կարանտինային վնասատուների պատճառով մինչև ստուգումների ավարտը։

Share This