Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթել է Ջիբրալթարի թիմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամենաարդյունավետը եղել է Էնթոնի Սարգսյանը՝ 37 արդյունավետության գործակցով (EFF). նա վաստակել է 22 միավոր, կատարել 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։

Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը՝ EFF 27, 23 միավոր, 3 ռեբաունդ և 4 փոխանցում։ Հայաստանի Մ16-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին, 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ Մալթայի հավաքականի դեմ։

Share This