Իվետա Տոնոյան․ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» ընկերությունների խմբում
Իվետա Տոնոյանը հայտնել է, որ այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Այս պահին իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն կամ պարզաբանում չի հրապարակվել իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ։
Նյութը կթարմացվի՝ պաշտոնական տեղեկատվության հրապարակման դեպքում։
