Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է տպավորություններով ԱԱ-2026-ի 1/16-ում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի խաղից հետո։ Հանդիպումն ավարտվել է արգենտինացիների դժվարին հաղթանակով՝ 3:2, լրացուցիչ ժամանակում։

Մեսսին նշել է, որ հիասթափված էր գոլ խփելու բազմաթիվ անհաջող փորձերից, սակայն վերջում մեկ գոլի հեղինակ դարձավ։ «Ինձ ասացին, որ նա արդեն 40 տարեկան է, և, անկեղծ ասած, ես պարզապես ապշած էի նրա այսօրվա խաղով»,— փոխանցում է Դեյվիդ Օրնշտեյնը X-ում։

1/8 եզրափակչում Արգենտինան մրցելու է Եգիպտոսի ընտրանու հետ։

Share This