Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել դանակահարված 3 քաղաքացու․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են թե որտեղ են նրանք դանակահարվել։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
