ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 2026 թ. 3-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

«Հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

Հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/,

 

Հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»,

 

Հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

 

Հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»,

 

Հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

 

Հանրապետությունում գործելու է 1 քննական կենտրոն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Share This