Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է, հստակեցվել է, թե ինչ է նշանակում «հիմնական մուտք» հասկացությունը:
✅Առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն լրացվել է «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերով:
✅Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող 3 օրենսդրական նախաձեռնություն:
✅Պատգամավորների երդման տեքստում փոփոխություններ են առաջարկել կատարել պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը:
✅ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է ձեւավորել Ազգային ժողովի պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով: Լրացումները եւ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
✅Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի օրենսդրական նախաձեռնությամբ եւս առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Մասնավորապես առաջարկվում է օրենքը լրացնել եւ նախատեսել, որ եթե առաջին նստաշրջանում խմբակցությունը չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում եւ ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն հեղինակել են Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:
