Սրտանց շնորհավորում ենք Անհետաձգելի և որովայնային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ

Սրտանց շնորհավորում ենք Անհետաձգելի և որովայնային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ։

 

Պրոֆեսոր Ադամյանը գերազանցությամբ ավարտել է Բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը, ինտերնատուրան անցել է Լենինգրադի Ռազմաբժշկական ակադեմիայի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում, իսկ կլինիկական օրդինատուրան՝ Մոսկվայում։

 

Նա «Նաիրի» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչն է, Հայաստանի վիրաբուժական դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից մեկը, ով բազմամյա մասնագիտական գործունեությամբ ներդրում է ունեցել հայրենական վիրաբուժության զարգացման գործում։

 

Իր գիտելիքն ու փորձը պրոֆեսոր Ադամյանը տարիներ շարունակ սիրով ու նվիրումով փոխանցում է ապագա բժիշկներին՝ կրթելով և դաստիարակելով վիրաբույժների նոր սերունդ։

 

Հոբելյանի առթիվ գործընկերների, գործընկեր-բժիշկների և սաների անունից մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն և ամենայն բարիք:

Share This