Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»

«Փաստ»-ին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը երկրում սոցիալտնտեսական ու քաղաքական վիճակը որակել է որպես անխուսափելի անդունդ՝ քննադատելով իշխանությունների քաղաքականությունն ու պետական միջոցների չարաշահումը։

Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ պետական ռեսուրսներն օգտագործվում են նպաստների ու աջակցությունների տեսքով, որոնք հետո դադարեցվում են, իսկ գյուղատնտեսությանը տրվող սուբսիդիաները չնչին են։

Կարապետյանը զգուշացրել է սպասվող կոլապսից. ծաղիկը, ծիրանն ու լոլիկը հիմա էժան են, սակայն հետո կթանկանան, քանի որ գյուղացիները սնանկանում են։ Էներգակիրների, մասնավորապես գազի հնարավոր թանկացումն, ըստ նրա, կդարձնի արտադրանքը ոչ մրցունակ և «ոսկու գին» կունենա։ Նա նաև «ստախոսություն» է որակել այն պնդումը, թե հոլանդացիները հայկական ծաղիկներ են գնում։

Share This