Մահացել է պլաստիկ վիրաբույժ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ 2026թ. հունիսի 28-ին կյանքից հեռացել է «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պլաստիկ վիրաբույժ, առողջապահության կազմակերպչ, հասարակական-քաղաքական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը:
Գագիկ Գրիգորիչը, աշխատելով որպես ՀՀ առողջապահության նախարար, «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն, «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն,
մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առողջապահության ոլորտի և պլաստիկ վիրաբուժության զարգացման գործում:
Դոկտոր Ստամբոլցյանը ներգրավված է եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի և Հայ բժշիկների միության միավորման համագումարի կազմակերպման գործում:
Ցավակցում ենք Գագիկ Գրիգորիչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր ճանաչողներին:
Կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1957 թ. հունիսի 18-ին Երևանում
1980թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1981 թ. ինտերնատուրան
1984-1986թթ. կլինիկական օրդինատորա
1990-1991 թթ. վերապատրաստում Յեյլի համալսարանում (ԱՄՆ):
1981-1984թթ. աշխատել է Երեւանի շտապ օգնության կայանում՝ բժիշկ
1986-1991 թթ. Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնում միկրովիրաբույժ
1991-1994թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բաժնի վարիչ, պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար,
1994-1997 թթ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում բաժնի վարիչ
1997-1998 թթ. ՀՀ առողջապահության նախարար
1998-2000 թթ. Երևանի վերականգնողական վիրաբուժության կենտրոնի տնօրեն
2000-2003 թթ. «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն:
2003թ. մայիս-դեկտեմբեր – ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2003-2012 թթ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն
2012 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Ավանգարդ» բժշկական կենտրոնը
2013 թվականին կազմակերպել և ղեկավարել է «Պլաստիկ վիրաբուժության տեխնոլոգիական ինովացիաների 4-րդ միջազգային կոնգրեսը»
Արժանացել է
ԵրՊԲՀ ոսկե և Ֆրիտյոֆ Նանսենի մեդալների
Ամուսնացած էր ուներ երկու որդի
