Ի՞նչ է կատարվում Հարկադիրում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում որպես ղեկավար աշխատող նախկին monsieur Սիրոն հապճեպորեն դառնում է товарищ Սիրո:
Ուրեմն, վերջինս վերջերս գնացել է Սանկտ Պետերբուրգ և հպարտանում է, որ այնտեղ մասնակցել է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ իրավաբանական ֆորումին և ներկայացրել է Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները: Նշված միջոցառմանը պաշտոնապես մասնակցել են Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մի խոսքով` ՀԱՊԿ, ԵԱՏՄ и примкнувший к ним Шепилов, կներեք, Эрдоган: Հետաքրքիր է, չէ՞: Товарищ Սիրոյի քաղաքական ղեկավարները դեմ են ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին և, ընդհանրապես, մեզ արևմտյան դրախտ են խոստանում, իսկ նրանց ենթական բոլորիս աչքի առջև հզոր monsieur-ից товарищ-ի է վերածվում: Ինչու՞ փոխվեց նախկին monsieur Սիրոյի նախասիրությունները: Չէ որ վերջինս պարբերաբար Ֆրանսիա էր գնում, այնտեղ ֆոտոսեսիաներ անցկացնում …
Կարծում եմ` կամ товарищ Սիրոն «հոտառությունն է» կորցրել, կամ բոլորիցս շուտ է հասկացել, որ Նիկոլ Փաշինյանի խոստացված «արևմտյան դրախտը» գտնվում է Պուտին Վլադիմիրի ծննդավայր Սանկտ Պետերբուրգի Смольный-ում` Լենինի, Ձերժինսկու և Բոնչ-Բրույեվիչի առանձնասենյակների հարևանությամբ գտնվող երկար միջանցքում: Ամեն դեպքում, ափսոս, քանզի ի դեմս այժմյա товарищ Սիրոյի (նախկինում` monsieur Սիրո), մենք կորցրեցինք արևմտյան արժեքների հզոր կրող և Հայաստանում Արևմուտքի առաջամարտիկ: Իսկ ամենավատն այն է, որ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները որբացան: Այսուհետ նրանց բոլոր ճանապարհները «տանելու են» լավագույն դեպքում Տաջիկստան, վատագույն դեպքում` Лубянка:
