Փամբակ գետում վերսկսվել են որոնումները. մեկի դին հայտնաբերվել է
Ambion.news_ին ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-ի վաղ առավոտյան վերսկսվել են Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքները։
Ջրասուզակները, փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով որոնումներ են իրականացնում։
Երեկ գետում հայտնաբերվել էր մեկ տղամարդու դի, իսկ մոտ 700 մ հեռավորության վրա՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ մահացածի հետ մեքենայում եղել է ևս մեկ անձ, որի որոնումները շարունակվում են։
