Գյումրիում տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ

Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Շիրակի մարզում տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քրեական ոստիկաններն ու փրկարարները նշված սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։

Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը նռնակ պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։ Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This