Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ աշխատակազմի պատասխանատուների հետ, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքների ղեկավարներ, Բուլղարիայի Հանրապետության Նովի Պազար համայնքի պատվիրակությունը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և համայնքի բնակիչներ։
🤝Շնորհավորելով անեցիներին ՝ Շիրակի մարզպետը մաղթել է բարօրություն և ցանկացել, որ Անի համայնքի օրը դառնա նոր ձեռքբերումների, համախմբվածության և լավատեսության խորհրդանիշ։
💬 «Այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու համայնքի անցած ճանապարհը, գնահատելու ձեռքբերումներն ու շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր ամենօրյա աշխատանքով նպաստում են Անի համայնքի զարգացմանն ու առաջընթացին։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ Անի համայնքն այսօր արձանագրում է զարգացման տեսանելի արդյունքներ։
Ուրախ եմ տոնական այս օրը մեր կողքին տեսնելու Բուլղարիայի Հանրապետության Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը՝ համայնքապետ Գեորգի Գեորգիևի գլխավորությամբ։ Ձեր ներկայությունը խորհրդանշում է ժողովուրդների բարեկամությունը, համայնքների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ու փոխադարձ վստահությունը։
Այսօր Անի համայնքը վստահ քայլերով շարժվում է առաջ։ Կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը։
Պետական աջակցությամբ իրականացվում են կապիտալ շինարարական աշխատանքներ, ճանապարհների, ջրամատակարարման և այլ կարևոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև կրթական ոլորտը. դպրոցաշինությունն ու կրթական հաստատությունների արդիականացումը մեր պետության առաջնահերթություններից են, քանի որ համայնքի ապագան կառուցվում է կրթված ու մրցունակ սերնդի միջոցով»,– նշել է Դավիթ Առուշանյանը։
✅️Տոնական օրվա շրջանակում տեղի են ունեցել՝ 🏋️ «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ծանրամարտի դահլիճի, 🎼 «Մարալիկի երաժշտական դպրոց» ՀԲՀ-ի վերանորոգված դասասենյակների, 🛝 Մարալիկ քաղաքի նոր խաղահրապարակի բացումները, 👑 Աշոտ Գ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու արձանների բացման հանդիսավոր արարողությունները։
🎶 Անի համայնքի օրվան նվիրված միջոցառումներն ավարտվել են տոնական համերգային ծրագրով։
