Ո՞վ է «Արարատ» ակումբի նոր մարզիչը
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը․ տեղեկանում ենք ակումբից սոցցանցի էջից։
«Նոր մարզչի գլխավորությամբ «Արարատը» հունիսի 30-ից կսկսի պատրաստվել 2026/27 մրցաշրջանին։ Բարսեղյանի նախորդ ակումբը եղել է «Գանձասարը»։
Նշենք, որ Բարսեղյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը», – ասված է
