Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը բոլոր հայկական ձեռնարկություններից
Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ մինչև նախկին խախտումների վերացումը ժամանակավորապես կասեցնելով ևս երկու ընկերության հավաստագրումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։ Սա նշանակում է, որ Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները կասեցվել են։
Գործակալությունը նշել է, որ նախկինում, համակարգային խախտումներից հետո, առաջարկել էր կասեցնել բոլոր հավաստագրումները, բացի «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ից և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ից, որոնք գտնվել են խիստ լաբորատոր մոնիթորինգում։
Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, նախնական զեկույցի հիման վրա որոշվել է ժամանակավորապես կասեցնել նաև այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը՝ մինչև խախտումների վերացումը և անհրաժեշտ նյութերի տրամադրումը։ Գործակալությունը ընդգծել է համագործակցությունը հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
