Վրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել

Երեկ՝ հունիսի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում 18-ամյա Աբել Ա.-ն իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտն Հ. Ն.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբը տուժածին տեղափոխել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This