Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը
2014-ին Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի։
Այս օրը նշվում են Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օրը, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օրը, ինչպես նաև Ադրբեջանում՝ Զինված ուժերի օրը, Մադագասկարում՝ Անկախության օրը։
1861-ին ծնվել է Գրիգոր Զոհրապը, 1974-ին Երևանում բացվել է Ալեքսանդր Թամանյանի արձանը, 1945-ին Սան-Ֆրանցիսկոյում ստորագրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
